Տերությունների մրցակցությունը Ղարաբաղում.Արդյո՞ք Կովկասը խաղաղության երես կտեսնի
https://parstoday.ir/hy/news/armenia-i208074-Տերությունների_մրցակցությունը_Ղարաբաղում.Արդյո_ք_Կովկասը_խաղաղության_երես_կտեսնի
Այն դեպքում երբ Ադրբեջանը երեք տարի առաջ իր առաջին հարձակումից հետո, ուժային ճանապարհով  հաստատեց Լեռնային Ղարաբաղի գրավումը, Հայաստանն  իր հարևանի հարձակումների դիմաց ավելի փխրուն է թվում, քան երբևէ: Այս երկիրը ներկայումս ընդունել է ԼՂ-ից  տեղահանվածների ավելի քան երեք չորրորդին, և այժմ մտահոգ է Բաքվի կողմից իր տարածքային ամբողջականությունը խախտվելու համար: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2023 14:56 Asia/Tehran
  • Տերությունների մրցակցությունը Ղարաբաղում.Արդյո՞ք Կովկասը խաղաղության երես կտեսնի

Այն դեպքում երբ Ադրբեջանը երեք տարի առաջ իր առաջին հարձակումից հետո, ուժային ճանապարհով  հաստատեց Լեռնային Ղարաբաղի գրավումը, Հայաստանն  իր հարևանի հարձակումների դիմաց ավելի փխրուն է թվում, քան երբևէ: Այս երկիրը ներկայումս ընդունել է ԼՂ-ից  տեղահանվածների ավելի քան երեք չորրորդին, և այժմ մտահոգ է Բաքվի կողմից իր տարածքային ամբողջականությունը խախտվելու համար: 

ԱՄՆ-ի անգործությունը Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում վաղուց ուշադրության կենտրոնում է եղել: Միացյալ Նահանգներն առավելաբար այն հակամարտությունների դիտողի դերում է եղել,որոնք 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման  ժառանգությունն են:  Նրանց հազվադեպ դիվանագիտական ​​ջանքերը երբեք չեն հանգեցրել կոնկրետ հանձնառության տվյալ ասպարեզում:  Այս տարի ԱՄՆ պետքարտուղարը բավարարվել է միայն բանակցային խաղաղության համաձայնագիր կքնելու կոչով՝ տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար։

Չնայած Հայաստանը ժողովրդավարական երկիր է, սակայն Վաշինգտոնում նրան դիտարկում են որպես Ռուսաստանի դաշնակից։

Ադրբեջանը մի կողմից մոտ է Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, իսկ մյուս կողմից համարվում  է Եվրամիության համար որպես նոր և նույնիսկ վստահելի պայմանական դաշնակից, որը պետք է մինչև 2027 թվականը, իր գազային ռեսուրսների գրեթե մեկ հինգերորդը  տրամադրի նրանց: 

Այդուհանդերձ, Ռուսաստանի ազդեցության ոլորտը տարածաշրջանում նվազում է, քանի որ Կրեմլը կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմի վրա: Որոշ երկրներ, այդ թվում Ադրբեջանն ու Թուրքիան, հմտորեն օգտագործում են այդ ռազմավարական վակուումը իրենց նկարտումներն առաջ մղելու համար։ 2020 թվականից ի վեր ադրբեջանական հարձակումները Լեռնային Ղարաբաղի դեմ կարելի է նմանեցնել պատեհապաշտական պատերազմներին:  Ռուսաստանի նահանջը, Եվրոպայի անտարբերությունն ու Թուրքիայի ակտիվ աջակցությունը բոլոր պայմանները ստեղծեցին Ադրբեջանի հաղթանակի համար։

Մյուս կողմից, հետևելով իր ծրագրերին՝ Թուրքիան երազում է «ռազմավարական անկախության» մասին և, անշուշտ, չի կորցնի Կովկասում իր ազդեցության հնարավորությունը, բայց հավանաբար այս ճանապարհին կբախվի Իրանի Իսլամական Հանրապետությանը, ով ձգտում է պահպանել տարածաշրջանի կայունությունը և ազգային ինքնիշխանությունը: Ուստի կարելի է կանխատեսել, որ Կովկասը կրկին կվերածվի առճակատման նոր դաշտի և արևմտյան երկրները էներգիային հասանելիություն ունենալու և Ռուսաստանի սահմաններին մոտ լինելու  համար, փորձում են Կովկասում ավելի մեծ դերակատարություն ունենալ: 

 

Աղբյուր՝ Շարղ օրաթերթ