Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը չի կայանա․ Տոյվո Կլաար
https://parstoday.ir/hy/news/armenia-i208094-Փաշինյան_Ալիև_բրյուսելյան_հանդիպումը_չի_կայանա_Տոյվո_Կլաար
Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, որոնց վերջնարդյունքը կլինի ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2023 09:32 Asia/Tehran
  • Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը չի կայանա․ Տոյվո Կլաար

Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, որոնց վերջնարդյունքը կլինի ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի` Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այդ մասին հայտարարել է APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը, որը հեռավար է մասնակցել համաժողովին, բրյուսելյան հանդիպման հետաձգումը պատճառաբանել է ժամանակի սղությամբ:

Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, որոնց վերջնարդյունքը կլինի ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Կլաարի խոսքով` հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացն Արևմուտքի միջնորդությամբ դանդաղ, սակայն ճիշտ ուղղությամբ է ընթանում: Նա դրական է գնահատել Գրանադայում կայացած բանակցությունները, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցել:

Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, մասնակցությամբ եռակողմ հանդիպում է նախատեսվում հոկտեմբերի վերջին Բրյուսելում։

Sputnik