Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները
https://parstoday.ir/hy/news/armenia-i208164-Փաշինյանն_ու_Ղարիբաշվիլին_քննարկել_են_տարածաշրջանում_տեղի_ունեցող_գործընթացները
 Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:   «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2023 13:28 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները

 Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:   «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր: 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: