Հոկտեմբեր 26, 2023 19:44 Asia/Tehran
  • Ո՞ր երկրների հետ է Հայաստանը աշխատում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում

Ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ հարաբերությունները խոստումնալից են թվում։

Այս մասին APRI Armenia վերլուծական կենտրոնի «2023 APRIL From. Making Progress in Times in Uncertainty Times» վերլուծական կենտրոնի համաժողովում ասել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական Ժիրայր Ամիրխանյանը։

Նրա խոսքով, Չինաստանի հետ որոշակի քննարկումներ են ընթանում։

«Միացյալ Նահանգները նույնպես կարող է լինել շատ հեռանկարային երկիր», - ավելացրեց նա:

Բայց կարևոր է ոչ միայն զենք գնելը, այլ կադրերի պատրաստումը և գնված սպառազինությունների ինտեգրումը ընդհանուր համակարգում, նշել է Ամիրխանյանը։

Ռազմատեխնիկական ոլորտում առաջնահերթությունը հակաօդային պաշտպանության համակարգերն են, ճշգրիտ զենքերը, շարժական տեխնիկան, ասաց նա։

Ամիրխանյանի խոսքով՝ այժմ առաջնահերթ են նաեւ ինժեներական աշխատանքները։

news.am

 

Պիտակ