Ադրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հաուբից, որը պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR-ին
https://parstoday.ir/hy/news/world-i219498-Ադրբեջանը_ցանկանում_է_գնել_թուրքական_t_155_yavuz_հաուբից_որը_պարամետրերով_շատ_նման_է_ֆրանսիական_caesar_ին
Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել թուրքական MKE ընկերության արտադրության 155 մմ տրամաչափի ինքնագնաց T-155 Yavuz հաուբից գնելու հարցում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 20, 2024 19:16 Asia/Tehran
  • Ադրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հաուբից, որը պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR-ին

Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել թուրքական MKE ընկերության արտադրության 155 մմ տրամաչափի ինքնագնաց T-155 Yavuz հաուբից գնելու հարցում։

Հաուբիցը, ինչպես նշում են փորձագետները, իր կառուցվածքով և պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշենք, որ օրերս Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման մասին:

CAESAR ինքնագնաց համակարգը 155 մմ-անոց հաուբից է, որը տեղադրված է Renault Sherpa 10 բեռնատարի շասսիի վրա՝ զրահապատ խցիկով։