Ռուսաստանը Իրանին որևէ զենք չի մատակարարել. Պուտին
Հունիս 06, 2026 12:40 Asia/Tehran
Ռուսաստանը Իրանին զենք չի մատակարարել, Թեհրանն այդ մասին չի դիմել մեզ։ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իրանն այդ մասին չի խնդրել, և մենք սպառազինությունից որևէ բան Իրանին չենք մատակարարել», – ասել է նա։
Պուտինը նշել է, որ Իրանի կողմից որևէ սադրանք չի տեսնում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը ափսոսանք է հայտնել, որ Ամերիկայի սկսած այս հակամարտությունը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների վատթարացման է հանգեցրել։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և ԱՄՆ–ի միջև ներկայիս հրադադարը քայլ կլինի դեպի կայուն խաղաղություն։
Պիտակ