Կարմիր խաչի միջազգային կոմիտե. Ղարաբաղում մնացած հայերը շտապ օգնության կարիք ունեն
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց, որ Ղարաբաղում մնացած հայերն անհապաղ առաջին օգնության կարիք ունեն։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Մարտին Շուպն ասաց. «Այսօր Ղարաբաղում շատ քիչ հայեր են մնացել, ոչ թե այն պատճառով, որ ընտրել են այսպես ապրել, այլ այն պատճառով, որ տարեց կամ հաշմանդամ են և օգնության կարիք ունեն»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այս պաշտոնյան նշել է, որ նրանք բժշկական օգնության, սննդի կամ ջրի կարիք ունեն։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս հարցում համագործակցո՞ւմ է Ադռբեջանի իշխանությունների հետ, թե՞ ոչ, Շուպն ասաց.«Այս կառույցը համագործակցում է բոլոր համապատասխան մարմինների հետ՝ օգնելու այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն»:
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղը, ինչի հետևանքով տեղի հայ բնակչությունը բռնագաղթեց Հայաստան։ Այս շրջանի 120 հազար բնակչից ավելի քան 100 հազարը լքել է Ղարաբաղը այս տարվա սեպտեմբերի վերջին։