Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/armenia-i208470-Գերմանիայի_ԱԳ_նախարարը_կայցելի_Հայաստան_և_Ադրբեջան
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին լրագրողներին հայտնել Է Բեռլինում արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2023 14:19 Asia/Tehran
  • Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին լրագրողներին հայտնել Է Բեռլինում արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախարարը ուրբաթ առավոտյան կմեկնի Հայաստան և Ադրբեջան։ Նա նախ կժամանի Երևան, որտեղ կհանդիպի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նշվում է, որ Բերբոքը ծրագրում է նաև այցելություն Լեռնային Ղարաբաղից փախստականների տեղավորման կենտրոն:

Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 4-ին նա կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

«Գերմանիան հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման օգտին», - ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

news.am