Ադրբեջանի գազամուղով Եվրոպային վաճառվող ռուսական գազը չպետք է գերակայի ժողովրդավարությանը. Խաժակյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i208526-Ադրբեջանի_գազամուղով_Եվրոպային_վաճառվող_ռուսական_գազը_չպետք_է_գերակայի_ժողովրդավարությանը._Խաժակյան
Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական եւ Տարածքային իշխանությունների Կոնգրեսի 45-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվեց և ընդունվեց «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով դեկլարացիան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2023 09:50 Asia/Tehran
  • Ադրբեջանի գազամուղով Եվրոպային վաճառվող ռուսական գազը չպետք է գերակայի ժողովրդավարությանը. Խաժակյան

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական եւ Տարածքային իշխանությունների Կոնգրեսի 45-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվեց և ընդունվեց «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով դեկլարացիան։

Փաստաթուղթը   դատարապտում է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները ինչպես նաև պահանջում ազատ արձակել Արցախի առաջնորդներին։

Կոնգրեսի նստաշրջանի աշխատանքներին էր մասնակցում հայաստանյան պատվիրակ Դավիթ Խաժակյանը, ով հանդես եկավ ելույթով և անդրադարձավ Ադրբեջանի պատվիրակների կողմից հնչեցված կեղծ թեզերին։ Խաժակյանը հայտարարեց, որ Ադրբեջանի գազամուղով Եվրոպային վաճառվող ռուսական գազը չպետք է գերակայի ժողովրդավարությանը։ Նախագծի վերաբերյալ առաջարկների շուրջ ծավալվեց թեժ բանավեճ։

Այդուհանդերձ ձայների 55 կողմ, 12 դեմ և 73 ձեռնպահ հարաբերակցությամբ դեկլարացիան ընդունվեց։

news.am