Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները. Բայրամով
Նոյեմբեր 05, 2023 14:12 Asia/Tehran
Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները։
Հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Հայաստանի կողմից ոչ կառուցողական և հակասական քայլերը դանդաղեցրել են կարգավորման գործընթացը», -ասել է Բայրամովը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ չնայած այս ամենին, Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չի համարում։
Նրա խոսքով, գերմանացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդակցությունների բացումը, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։