Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վտանգն ամենևին էլ չեզոքացված չէ. Հունաստանում ՀՀ դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i208830-Հայաստանի_դեմ_Ադրբեջանի_ագրեսիայի_վտանգն_ամենևին_էլ_չեզոքացված_չէ._Հունաստանում_ՀՀ_դեսպան
Մկրտչյանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու և տարածաշրջանում նոր արյունահեղություն թույլ չտալու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2023 12:36 Asia/Tehran
  • Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վտանգն ամենևին էլ չեզոքացված չէ. Հունաստանում ՀՀ դեսպան

Մկրտչյանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու և տարածաշրջանում նոր արյունահեղություն թույլ չտալու համար։

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վտանգն ամենևին էլ չեզոքացված չէ։ Այս մասին «Diplomatic Life of Greece» ամսագիրին տված հարցազրույցում ասել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Հարցազրույցից որոշ հատվածներ հրապարակվել են Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Այսօր ադրբեջանական բանակը օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ շարունակելով ուժի սպառնալիքների ու շանտաժի քաղաքականությունը։ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է»,–ասել է նա։
Մկրտչյանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:

«Հնարավոր կլինի կանխել նոր արյունահեղությունը տարածաշրջանում, ստիպել Ադրբեջանին հրաժարվել ուժի սպառնալիքից և վերադառնալ երկխոսության միայն այն դեպքում, եթե միջազգային դերակատարներն ունենան միասնական կամք և համապատասխան ճնշում գործադրեն»,–ասել է Մկրտչյանը։

Դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանի քայլերի` միջազգային իրավունքին չհամապատասխանելը պետք է հանգեցնի լուրջ հետևանքների:
«Տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի միջազգային իրավունքի սկզբունքների, այդ թվում՝ Բաքվի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում»,–ասել է դեսպանը։

Sputnik.