Ալիևի, նրա կնողջ ու որդու ներկայությունը Ղարաբաղի կենտրոնում անցկացված զորահանդեսին
https://parstoday.ir/hy/news/armenia-i208838-Ալիևի_նրա_կնողջ_ու_որդու_ներկայությունը_Ղարաբաղի_կենտրոնում_անցկացված_զորահանդեսին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մասնակցել է Լեռնային Ղարաբաղում անցկացված զորահանդեսին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2023 13:26 Asia/Tehran
  • Ալիևի, նրա կնողջ ու որդու ներկայությունը Ղարաբաղի կենտրոնում անցկացված զորահանդեսին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մասնակցել է Լեռնային Ղարաբաղում անցկացված զորահանդեսին։

ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կայծակնային հարձակումից հետո, Հայաստանից Ղարաբաղը հետ ստանալուց մի քանի շաբաթ անց ադրբեջանական ուժերը  զորահանդես են անցկացրել Ղարաբաղի կենտրոն Ստեփանակարետի (Խանքանդի)  կենտրոնական հրապարակում։

Այն շենքի վրա, որը ժամանակին եղել է Ղարաբաղի հայության քաղաքական ղեկավարության շտաբը, ծածանվել  է Ադրբեջանի Հանրապետության դրոշը։

Արարողությանը մասնակցել են նաև Ադրբեջանի նախագահի տեղակալն ու կինը՝ Մեհրիբան Ալիևան և նրանց որդին՝ Հեյդար Ալիևը։ 

Նշենք, որ վեցշաբաթյա պատերազմից հետո 2020 թվականին  Երեւանի նկատմամբ Բաքվի տարած հաղթանակի երրորդ տարելիցն է այսօր։ Այս պարտությամբ Հայաստանը ստիպված եղավ շուրջ երեսուն տարի իր վերահսկողության տակ գտնվող  Լեռնային Ղարաբաղում և  շրջակայքում գտնվող  տարածքների զգալի մասը  հանձնել Ադրբեջանին։