Իտալիայում Ադրբեջանի դեսպան․ Մոտ ապագայում Բաքուն մտադիր չէ ներխուժել Հայաստանի տարածք
https://parstoday.ir/hy/news/armenia-i209036-Իտալիայում_Ադրբեջանի_դեսպան_Մոտ_ապագայում_Բաքուն_մտադիր_չէ_ներխուժել_Հայաստանի_տարածք
Իտալիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն մոտ ապագայում մտադիր չէ ներխուժել Հայաստանի տարածք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2023 13:47 Asia/Tehran
  • Իտալիայում Ադրբեջանի դեսպան․ Մոտ ապագայում Բաքուն մտադիր չէ ներխուժել Հայաստանի տարածք

Իտալիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն մոտ ապագայում մտադիր չէ ներխուժել Հայաստանի տարածք։

Ըստ Ամիրբեկովի, այդ տեղեկությունը «կեղծ լուր» է։

«Հաստատապես ոչ։ Այս օրերին շրջանառվում են կեղծ լուրեր, որոնց ծագումը մենք չենք կարողանում  ամբողջությամբ հասկանալ։ Կեղծ լուրերում ասվում է, որ շարժառիթը կամ պատրվակը լինելու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ տրանսպորտային կապը ներքին Ադրբեջանի և Նախիջևանի էքսկլավայի միջև. իրականում սա միայն Ադրբեջանին ու Հայաստանին կամ տարածաշրջանային պետություններին միավորող կապ չէ , բայց ավելի լայն իմաստով այն միաժամանակ կարող է  «Միջին միջանցքի» համար  այլընտրանքային երթուղի դառնալ, որը կարող է կապել Ասիան Եվրոպայի հետ և դառնալ համաշխարհային առևտրին հզոր խթան տվող ռազմավարական նախագիծ։

Եթե ​​Հայաստանին դուր չի գալիս «միջանցք» տերմինը, ապա կարող ենք օգտագործել «հաղորդակցություն», «ճանապարհ», «կամուրջ», «ենթակառուցվածք» և այլ տերմիններ: Միջանցքը զուտ տնտեսական և տրանսպորտային հայեցակարգ է։ Եթե ​​Հայաստանն այս հարցում չկատարի իր պարտավորությունները, մենք ունենք նույն գործառույթով այլընտրանքային տարբերակ, այն է՝ կարճ ժամանակում կառուցված երկաթուղով և ճանապարհով Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու նախագիծ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն տարածաշրջանում կմնա փակուղային վիճակում, ինչպես եղել է մինչ այժմ՝ հենց հայերի ընտրությամբ»,- ասել է Ադրբեջանի դեսպանը։

news.am