Ֆրանսիան օգտագործված զինտեխնիկա է ուղարկել Հայաստան
(last modified Sun, 12 Nov 2023 14:58:48 GMT )
Նոյեմբեր 12, 2023 18:28 Asia/Tehran
  • Ֆրանսիան օգտագործված  զինտեխնիկա է ուղարկել  Հայաստան

Ադրբեջանական լրատվամիջոցը պնդում է, որ Ֆրանսիան Հայաստան է ուղարկել օգտագործված սպառազինություն, այդ թվում՝ զրահամեքենաներ։

Վերջերս Հայաստանը պայմանագրեր է ստորագրել Ֆրանսիայի սպառազինական բաժնի հետ՝  երեք GM (Grand Master) 200 ռադար, հեռադիտակներ ու  սենսորներ և փոքր հեռահարության Mistral հրթիռային համակարգեր գնելու մասին։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ  Երևանի պարտությունից հետո Հայաստանի իշխանությունները ձգտել են մեծացնել իրենց ռազմական հզորությունը։

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական «Թրենդ Նյուզ» գործակալությունը վկայակոչելով սոցցանցերուն տարածված  նկարները, պնդում է, որ Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ֆրանսիական արտադրության օգտագործված զինտեխնիկա։

Վրաստանն այս առնչությամբ մինչ այժմ չի արձագանքել։

Հրապարակված նկարներում Վրաստանի Փոթի նավահանգստում բեռնված են «Աքմատ» ընկերության արտադրության ֆրանսիական «Bastion» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաները։  

Bastion զրահամեքենան ի սկզբանե նախատեսված էր նախկին ֆրանսիական գաղութներում (հատկապես Աֆրիկայում) տեղակայման համար:

Trend News-ը գրել է. «Թվում է թե Ֆրանսիան  դեն նետելով այս զինտեխնիկան և ուղարկելով Հայաստան, բացահայտել է իր իրական դիրքորոշումն այս երկրի նկատմամբ»։