Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i209084-Հակոբ_Արշակյանի_գլխավորած_պատվիրակությունը_Դամասկոսում_հանդիպել_է_Սիրիայի_հայ_համայնքի_ներկայացուցիչների_հետ
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սիրիայում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 07:21 Asia/Tehran
  • Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սիրիայում է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Հակոբ Արշակյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։

ԱԺ պատգամավորները Դամասկոսի Հայաստանի դեսպանատանը հանդիպել են Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը։ Պատգամավորներն ընդգծել են Հայաստանի առջև կանգնած արտաքին և անվտանգային մարտահրավերների հաղթահարման շուրջ բոլորի ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։

Դամասկոս այցի ընթացքում նաև նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։

armenpress.am