Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է ֆրանսիական Bastion զրահամեքենաների Հայաստան առաքումից
https://parstoday.ir/hy/news/armenia-i209096-Ադրբեջանի_ԱԳՆ_ն_դժգոհ_է_ֆրանսիական_bastion_զրահամեքենաների_Հայաստան_առաքումից
Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է ֆրանսիական Bastion զրահամեքենաների Հայաստան առաքման պատճառով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 12:54 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է ֆրանսիական Bastion զրահամեքենաների Հայաստան առաքումից

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է ֆրանսիական Bastion զրահամեքենաների Հայաստան առաքման պատճառով։

Բաքվում կարծում են, որ Ֆրանսիայի այդ քայլերը «լրջորեն կասկածի տակ են դնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ջանքերը՝ պետությունների փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային սահմանների հարգման ուղղությամբ եւ ծառայում են իրավիճակի սրմանը»։

Բաքուն Փարիզին մեղադրել է «Ադրբեջանի դեմ զրպարտչական քարոզչության եւ ապակառուցողական գործունեության մեջ»։ «Այդ քայլերը ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը եւ վկայում են այն մասին, որ Ֆրանսիան տարածաշրջանում առաջնորդվում է սխալ շահերով, Հայաստանը եւ Ֆրանսիան պետք է վերջ դնեն ռազմականացման քաղաքականությանը տարածաշրջանում»,- հայտարարել է Բաքուն։

Նշենք, որ  հայկական կողմը մինչ այժմ պաշտոնապես մանրամասներ չի ներկայացրել Հայաստան ֆրանսիական պաշտպանական սարքավորումների առաքման մասին։