Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
https://parstoday.ir/hy/news/armenia-i209146-Նիկոլ_Փաշինյանը_չի_մասնակցի_ՀԱՊԿ_նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Փաշինյանն այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2023 08:14 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Փաշինյանն այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ–ի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին, և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»,– գրել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։