Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կհանդիպեն նոյեմբերի 30-ին՝ սահմանի մոտ. ՀՀ ԱԳՆ
Նոյեմբեր 23, 2023 07:19 Asia/Tehran
Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կհանդիպեն նոյեմբերի 30-ին՝ սահմանի մոտ:
Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։