ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկում գագաթնաժողովից հետո կայցելի Երևան
https://parstoday.ir/hy/news/armenia-i209642-ՀԱՊԿ_գլխավոր_քարտուղարը_Մինսկում_գագաթնաժողովից_հետո_կայցելի_Երևան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ Այս մասին գրում է ria.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2023 11:39 Asia/Tehran
  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկում գագաթնաժողովից հետո կայցելի Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ Այս մասին գրում է ria.ru-ն:

 

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, այս հարցերը, որոշումների կայացման մեխանիզմները: Բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն լեգիտիմ են՝ կազմակերպության կանոններին և ընթացակարգերին համապատասխան... Որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Մենք պայմանավորվեցինք, որ գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան», - Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Ալեյնիկը։

Նա հավելել է, որ բոլոր որոշումները, որոնք այսօր կքննարկվեն պետությունների ղեկավարների կողմից և վերջնական տեսքի կբերվեն Մինսկում, կփոխանցվեն հայ գործընկերներին։«Մենք հույս ունենք, որ նրանք կմիանան այդ որոշումներին»,- հավելել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը։