Լարված իրավիճակ. Ոստիկանները Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին, խլեցին վրանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i209804-Լարված_իրավիճակ._Ոստիկանները_Փաշինյանի_հրաժարականի_պահանջով_ակցիայի_մասնակիցներին_բերման_ենթարկեցին_խլեցին_վրանը
«Զանգ» նախաձեռնության՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակից Սուրեն Սահակյանին եւ եւս մեկ քաղաքացու ոստիկանները բերման ենթարկեցին՝ ոստիկանության պահանջը չկատարելու համար:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 26, 2023 14:16 Asia/Tehran
  • Լարված իրավիճակ. Ոստիկանները Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին, խլեցին վրանը

«Զանգ» նախաձեռնության՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակից Սուրեն Սահակյանին եւ եւս մեկ քաղաքացու ոստիկանները բերման ենթարկեցին՝ ոստիկանության պահանջը չկատարելու համար:

Նշենք, որ նախաձեռնության անդամները իրազեկման ակցիա էին իրականացնում Կենտրոնի փողոցներում, այնուհետեւ պետք է վրան տեղադրեին Հանրապետության հրապարակում:

Ոստիկանները նաեւ ակցիայի մասնակիցներից խլեցին վրանը եւ դրեցին ոստիկանական մեքենան:

Նշենք, որ չնայած ակցիայի մասնակիցների փոքրթիվ լինելուն, մեծ թվով ոստիկաններ կան, նաեւ կարմիր բերետավորներ:

Նշենք, որ նախօրեին նույնպես «Զանգ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի կենտրոնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։