Լարված իրավիճակ. Ոստիկանները Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին, խլեցին վրանը
Նոյեմբեր 26, 2023 14:16 Asia/Tehran
«Զանգ» նախաձեռնության՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակից Սուրեն Սահակյանին եւ եւս մեկ քաղաքացու ոստիկանները բերման ենթարկեցին՝ ոստիկանության պահանջը չկատարելու համար:
Նշենք, որ նախաձեռնության անդամները իրազեկման ակցիա էին իրականացնում Կենտրոնի փողոցներում, այնուհետեւ պետք է վրան տեղադրեին Հանրապետության հրապարակում:
Ոստիկանները նաեւ ակցիայի մասնակիցներից խլեցին վրանը եւ դրեցին ոստիկանական մեքենան:
Նշենք, որ չնայած ակցիայի մասնակիցների փոքրթիվ լինելուն, մեծ թվով ոստիկաններ կան, նաեւ կարմիր բերետավորներ:
Նշենք, որ նախօրեին նույնպես «Զանգ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի կենտրոնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Պիտակ