Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, արձակվեց տիեզերք
https://parstoday.ir/hy/news/armenia-i210106-Հայաստանի_առաջին_հայրենական_արբանյակը_Հայասաթ_1_ը_արձակվեց_տիեզերք
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և «Հայասաթ-1» անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակն արձակվեց տիեզերք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2023 06:05 Asia/Tehran
  • Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, արձակվեց տիեզերք

Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և «Հայասաթ-1» անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակն արձակվեց տիեզերք։

իշեցնենք, որ պատմական թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն որոշ սահմափակումների պատճառով SpaceX ընկերությունը երկու օրով հետաձգել է Falcon-9 հրթիռի արձակման օրը, ինչի հետևանքով «Հայասաթ-1»-ը ևս ուղեծիր կարձակվի նախատեսվածից ուշ։

Արբանյակը տիեզերք արձակվեց Երևանի ժամանակով ժամը 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։

«Հայասաթ-1»-ը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։

https://www.tert.am/am/news/2023/12/01/hayasat-1/4041661