Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i210486-Բրյուսելում_Միրզոյան_Բայրամով_հանդիպում_նախատեսված_չէ._ԱԳՆ_խոսնակ
Հայաստանի արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2023 05:48 Asia/Tehran
  • Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Նա հրավիրված է մասնակցելու Եվրամիության Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա երկուշաբթի օրը:

Նույն օրը Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների հանդիպմանը:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

https://www.tert.am/am/news/2023/12/08/mirzoyan-bayramov/4045637