Հայաստանում ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ
Դեկտեմբեր 13, 2023 06:11 Asia/Tehran
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների օրակարգային, հատկապես տնտեսության, առևտրատնտեսական հարաբերությունների, ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, կրթության, գիտության, մշակութային և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Արայիկ Հարությունյանը և Մեհդի Սոբհանին ընբդգծել են հարաբերություններում առկա կարողությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: