Հայաստանում ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i210682-Հայաստանում_ԻԻՀ_դեսպանը_հանդիպել_է_ՀՀ_վարչապետի_աշխատակազմի_ղեկավարի_հետ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2023 06:11 Asia/Tehran
  • Հայաստանում ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների օրակարգային, հատկապես տնտեսության, առևտրատնտեսական հարաբերությունների, ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, կրթության, գիտության, մշակութային և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: 
Արայիկ Հարությունյանը և Մեհդի Սոբհանին ընբդգծել են  հարաբերություններում առկա կարողությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: