Մոսկվայի նախազգուշացումը Հայաստանում ԵՄ ազդեցության հետեւանքների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i210728-Մոսկվայի_նախազգուշացումը_Հայաստանում_ԵՄ_ազդեցության_հետեւանքների_մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասել է, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնումը որևէ դեր չի ունենալու Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծման գործում և կմեծացնի անհարկի լարվածությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2023 14:17 Asia/Tehran
  • Մոսկվայի նախազգուշացումը Հայաստանում ԵՄ ազդեցության հետեւանքների մասին

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասել է, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնումը որևէ դեր չի ունենալու Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծման գործում և կմեծացնի անհարկի լարվածությունը։

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Միխայիլ Գալուզինը Ադրբեջանի հանգուցյալ ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակի արարողության ժամանակ ասել է, որ այս միության մուտքը Հայաստան միանշանակ անհարկի քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծմանը նպաստելու գործում։

Նա հավելել է. «Մենք համոզված ենք, որ ՆԱՏՕ-ի առաքելության ընդլայնումը լիովին անօգուտ կլինի և ոչ մի արդյունք չի ունենա նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների լուծմանն իր հիմնարար սկզբունքներով, որոնք կազմվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի և Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, եւ հստակեցվել են մի քանի համատեղ հայտարարություններում»։

Գալուզինը եզրակացրեց, որ Եվրամիությունը ոչ մի նոր բան չունի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, քան աճող լարվածություն և անվստահություն:

Ռուս բարձրաստիճան դիվանագետը նաև նշել է, որ Հարավային Կովկասում Եվրամիության քաղաքականությունը միտված է միայն Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելուն։

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ բարձրաստիճան դիվանագետների հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել էր, որ իրենք որոշել են Հայաստանում ԵՄ առաքելությունը 50%-ով ավելացնել՝ դիտորդների թիվը 138-ից հասցնելով 209-ի։

Բաքուն քննադատել է Հայաստանում քաղաքացիական առաքելությունների ավելացման մասին Եվրամիության որոշումը՝ այն անվանելով «կամայական» քայլ։

2023 թվականի հունվարի 23-ին Եվրամիությունը խաղաղապահ առաքելություն անվանմամբ խումբ էր ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանին տիրող իրավիճակին հետևելու պատճառաբանությամբ։

Ջեյհուն Բայրամովը, ով մեկնել էր Բրյուսել Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար, հայտարարել է, որ Հայաստանում դիտորդական առաքելությունը լայնորեն օգտագործվում է որպես քարոզչական գործիք Ադրբեջանի դեմ։

Ելույթի մեկ այլ հատվածում Ադրբեջանի ԱԳ նախարարը քննադատել է եվրոպական որոշ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումը։

Հարկ է նշել, որ Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի բազմաթիվ երկրներ ցանկանում են տարածաշրջանային խնդիրները լուծել տեղական և տարածաշրջանային մեխանիզմներով, ինչպիսին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, և այլ երկրների միջամտությունը համարում են անկայունության պատճառ։