Մեկնաբանություն-Որո՞նք են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտները
Թեև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները աշխատում են խաղաղության համաձայնագրի ստորագրման և տարբեր հարթակներում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ , սակայն, թե որքանով են նրանք մոտ այդ նպատակներին, դա դեռ հարց է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանակի սղության պատճառով չի մասնակցելու բրյուսելյան հանդիպմանը, որը նախատեսված էր անցկացնել այս տարվա հոկտեմբերի վերջին։
Իլհամ Ալիեւի խոսքերից հասկացվեց, որ նա նպատակահարմար չի համարում մասնակցել այնպիսի հանդիպումների, որտեղ համաձայնագիրը պատրաստ չէ ստորագրման։
Չնայած նման անորոշությանը, դեկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի գործողությունները միմյանց դեմ զարմանալի և անսպասելի էին։ Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրները պայմանավորվեցին գերիների փոխանակման շուրջ։ Ադրբեջանը ազատ է արձակել 32 հայ գերիների, իսկ Հայաստանը ազատ է արձակել 2 ադրբեջանցի գերիների։
Որպես բարի կամքի քայլ Հայաստանը օրերս իր աջակցությունն է հայտնել «COP 29»-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 9-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է խաղաղ համաձայնագրի հասնելու ուղղությամբ՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարվա վերջ։
Բրիտանացի լրագրող և քաղաքական մեկնաբան Օննիկ Ջեյմս Կրիկորյանն ասում է.-«Մինչեւ տարեվերջ ոչ միայն շրջանակային , այլև համապարփակ համաձայնագրի ստորագրման նախանշան չկա։ Անցյալ շաբաթվա համատեղ հայտարարությունը միայն ողջունելի է, բայց դա չի նշանակում, որ համաձայնագրի կնքումը մոտ է: Սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է և բավականին հուսադրող, բայց շատ բան կախված է նրանից, թե ինչ կլինի հետո, և մենք չգիտենք, թե ինչ կլինի հետո:
Բաքվում գտնվող Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում, սակայն աշխարհաքաղաքական պայքարը Հարավային Կովկասի համար մեծացել է, ինչը պատճառ է դարձել,որ խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը դառնա խնդիր խոշոր տերությունների համար։
Նա ընդգծում է. -«Հայաստանի կառավարության դուրս գալն ավանդական դաշինքներից, Ռուսաստանի դեմ գործողությունները և Արևմուտքի աջակցությունը Հայաստանին մեծ խնդիրներ են ստեղծել խաղաղ գործընթացի համար։ Ներկայիս աշխարհաքաղաքական ֆոնը բացասաբար է անդրադառնում խաղաղ գործընթացի վրա»։
Քաղաքական մեկնաբան Օննիկ Ջեյմս Կրիկորյանը համոզված է,որ դեռևս համաձայնություն չկա որոշ հարցերի շուրջ, որոնք էական են համարվում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Կարծես կան խոչընդոտներ՝ կապված սահմանազատման, քարտեզների կիրառման և անկլավների հարցի լուծման, տնտեսական ճանապարհների բացման և տարածաշրջանային փոխադրումների հետ։ Բաքուն շարունակում է Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի կառուցումը, սակայն պարզ է, որ Հայաստանի տարածքով ճանապարհը չի մոռացվել։
Կրիկորյանի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ նման ճանապարհի գործարկման վերաբերյալ կարծիքների տարբերություն կա հատկապես մաքսային և սահմանային կանոնակարգերի, ինչպես նաև մարդկանց և ապրանքների տարանցման անվտանգության առումով։