Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի է բերվել Սուրբ Ներսես Շնորհալու մասունքակիր խաչը
https://parstoday.ir/hy/news/armenia-i210918-Մայր_Աթոռի_Սրբոց_Հրեշտակապետաց_եկեղեցի_է_բերվել_Սուրբ_Ներսես_Շնորհալու_մասունքակիր_խաչը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևորականաց թափորը շարականների երգեցողության ներքո դեկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի է բերել Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը` հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2023 07:31 Asia/Tehran
  • Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի է բերվել Սուրբ Ներսես Շնորհալու մասունքակիր խաչը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևորականաց թափորը շարականների երգեցողության ներքո դեկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի է բերել Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը` հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից՝ հավելելով, որ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնել է ներկա հավատացյալ ժողովրդին։

Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։

Սրբի մասունքը եկեղեցում կմնա մինչև 18:00-ը։

https://www.armenpress.am/arm/news/1126411.html