Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը դեկտեմբերի 25-26-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ
https://parstoday.ir/hy/news/armenia-i211102-Մոսկվան_ակնկալում_է_որ_Փաշինյանը_դեկտեմբերի_25_26_ին_կմեկնի_Սանկտ_Պետերբուրգ
Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ Երևանի հետ առկա հարցերը Մոսկվան պատրաստ է լուծել պրոֆեսիոնալ ձևով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2023 13:58 Asia/Tehran
  • Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը դեկտեմբերի 25-26-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ Երևանի հետ առկա հարցերը Մոսկվան պատրաստ է լուծել պրոֆեսիոնալ ձևով։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նախաամանորյա ավանդական հանդիպմանը։ Այնտեղ, ըստ էության, հնարավոր կլինի բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը», - նշել է պաշտոնյան։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա, Զախարովայի խոսքով, դրա մասին բազմիցս և հանգամանորեն հայտարարել են ինչպես ՌԴ նախագահը, արտգործնախարարը, այնպես էլ ՌԴ նախագահի վարչակազմը և արտգործնախարարությունը։

«Առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով՝ Մոսկվայում մշտապես պատրաստ են լուծել բոլոր ի հայտ եկող թեմաները հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային ձևով», - ասել է Զախարովան: