Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա. Չախոյանը՝ Սամվել Շահրամանյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i211310-Հայաստանի_Հանրապետությունում_չի_կարող_լինել_երկրորդ_պետություն_ու_չկա._Չախոյանը_Սամվել_Շահրամանյանին
Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա. Չախոյանը՝ Սամվել Շահրամանյանին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2023 15:57 Asia/Tehran
  • Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա. Չախոյանը՝ Սամվել Շահրամանյանին

Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա. Չախոյանը՝ Սամվել Շահրամանյանին

Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ օրենք ընդունող ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա:

Ըստ էության՝ Հայաստանի կառավարության անդամը սրանով արձագանքել է Սամվել Շահրամանյանի երեկվա այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

Չախոյանը երեկ ևս մեկ գրառմամբ անդրադարձել էր Շահրամանյանի այս հայտարարությանը՝ շեշտելով, որ «պետության մեջ պետություն ստեղծելու գաղափարը անվտանգային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»:

Ավելի վաղ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային բռնագաղթման ժամանակ, հայտնի էր դարձել, որ ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

armtimes.com