Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարության մասին քննարկումները վնասակար են. Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i211480-Հայաստանում_ռուսական_ռազմաբազայի_տեղակայման_նպատակահարմարության_մասին_քննարկումները_վնասակար_են._Լավրով
Ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում՝ համաձայն պայմանագրի, հանրապետության տարածքում դրա նպատակահարմարության մասին խոսելը վնասակար է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2023 08:12 Asia/Tehran
  • Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարության մասին քննարկումները վնասակար են. Լավրով

Ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում՝ համաձայն պայմանագրի, հանրապետության տարածքում դրա նպատակահարմարության մասին խոսելը վնասակար է։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները մենք վնասակար ենք համարում։ Այնտեղ դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով, առաջին հերթին, ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր նպատակի վրա»,- ասել է նախարարը։

Լավրովը նշել է, որ այսօր ռուս զինվորականները «առանցքային տարր են այս տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում»։