Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերին․ Պետդեպ
https://parstoday.ir/hy/news/armenia-i211878-Ռուսաստանը_չի_խոչընդոտում_Հայաստանին_և_Ադրբեջանին_աջակցելու_ԱՄՆ_դիվանագիտական_ջանքերին_Պետդեպ
Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում ԱՄՆ-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ կարևոր դիվանագիտական ջանքեր գործադրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2024 12:26 Asia/Tehran
  • Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերին․ Պետդեպ

Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում ԱՄՆ-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ կարևոր դիվանագիտական ջանքեր գործադրել:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը խոչընդոտում է այլ երկրների միջամտությանը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին․

«Ռուսաստանը ոչ մի կերպ չի խանգարում մեզ հետամուտ լինել այն կարևոր դիվանագիտական ջանքերին, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի համար։ Մենք կշարունակենք դրանք իրականացնել»,- ասել է դիվանագետը։

Ինչ վերաբերում է երկու պետությունների արտգործնախարարների` Վաշինգտոնում նախապես հայտարարված հանդիպման ժամկետներին, ապա, ըստ Միլլերի, բանակցությունների ժամկետը որոշվելուն պես կհաջորդի պաշտոնական հայտարարություն։

https://www.tert.am/am/news/2024/01/05/petdep/4058064