Հայաստան-Ադրբեջան սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությունն ուժի մեջ է. ՀՀ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i211938-Հայաստան_Ադրբեջան_սահմանից_զորքերի_հայելային_հետքաշման_առաջարկությունն_ուժի_մեջ_է._ՀՀ_ԱԳՆ
Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2024 06:11 Asia/Tehran
  • Հայաստան-Ադրբեջան սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությունն ուժի մեջ է. ՀՀ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում հայկական կողմը մշտապես հանդես է եկել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ, և դա շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում:

«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ զորքերի հայելային հետքաշումը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից` հիմք ընդունելով Խորհդային Միության Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզները»,-նշված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից չեն մեկնաբանել, թե խաղաղության պայմանագրի որ ձևակերպումների շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն հասել վերջնական համաձայնության։

https://www.tert.am/am/news/2024/01/06/armenia-azerbajian/4058560