Մշակույթն այս կառավարությանը խանգարում է, վերացնում են, որ «փարաջանովներ» չծնվեն․ Լևոն Հարությունյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i212602-Մշակույթն_այս_կառավարությանը_խանգարում_է_վերացնում_են_որ_փարաջանովներ_չծնվեն_Լևոն_Հարությունյան
Մշակույթն այս կառավարությանը խանգարում է, վերացնում են, որ «փարաջանովներ» չծնվեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2024 06:54 Asia/Tehran
  • Մշակույթն այս կառավարությանը խանգարում է, վերացնում են, որ «փարաջանովներ» չծնվեն․ Լևոն Հարությունյան

Մշակույթն այս կառավարությանը խանգարում է, վերացնում են, որ «փարաջանովներ» չծնվեն։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է դերասան Լևոն Հարությունյանը․

««Գոյ» թատրոնը Նժդեհ բեմադրեց, դա եղավ փակման սկզբնաղբյուրը։ Ընդհանրապես «Գոյ»-ի փակման պատճառը ազատ խոսքն է, իշխանությունը չի սիրում լսել ճշմարտությունն իր մասին։  Եթե դրա վերաբերյալ արվեստի մարդիկ լռեն, վաղը իրենց թատրոններին էլ կհասնի։

Արդեն խոսակցություններ կան Մալյան թատրոնը Պատանի հանդիսատեսի թատրոնին միացնելու մասին։ Կառավարությանը 5 րոպեով տանես դասական համերգի, կքնեն, ձևական են, իրականում օպերա ու բալետ չեն հասկանում»,- նշել է դերասանը։

Լևոն Հարությունյանն ասել է, որ կոչում չունի, չի էլ ցանկացել ունենալ, դրանք, հատկապես հիմա կորցրել են իրենց արժեքը։ Սակայն, Հարությունյանի կարծիքովմ այս կառավարությունը չէ, որ պետք է չեղյալ համարի կոչումները, վիրավորի արժանավոր մարդկանց։

https://www.tert.am/am/news/2024/01/19/levon-harutyunyan/4065050