ՀՀ–ն պետք է կողմնորոշվի ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափի հարցում. «Ռոսատոմ»
Հունվար 29, 2024 12:38 Asia/Tehran
Հայաստանը պետք է առաջիկա մեկուկես – երկու տարում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։
«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Խոսելով այդ ոլորտում Ռուսաստանի ունեցած պայմանավորվածությունների մասին այլ երկրների հետ՝ գլխավոր տնօրենը հիշատակել է նաև Հայաստանը՝ ընդգծելով, որ Երևանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է:
Լիխաչովը նշել է, որ «Ռոսատոմը» պայմանավորվածությունների բարձր պատրաստության փուլում է Թուրքիայի և Բանգլադեշի հետ, բանակցություններ են վարում Ուզբեկստանի ու Ղազախստանի հետ:
armeniasputnik.am
Պիտակ