Մեկնաբանություն - Ինչո ՞ւ հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հեռանկարը պարզ չէ
https://parstoday.ir/hy/news/armenia-i213162-Մեկնաբանություն_Ինչո_ւ_հայաստան_Ադրբեջան_խաղաղության_համաձայնագրի_հեռանկարը_պարզ_չէ
Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս քաղաքական ամենակարևոր մարտահրավերն Ադրբեջանի տարածքի և Նախիջևանի ինքնավար շրջանի միջև հաղորդակցության ճանապարհի ինքնիշխանության հետ կապված վեճն է։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 31, 2024 11:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ինչո ՞ւ հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հեռանկարը պարզ չէ

Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս քաղաքական ամենակարևոր մարտահրավերն Ադրբեջանի տարածքի և Նախիջևանի ինքնավար շրջանի միջև հաղորդակցության ճանապարհի ինքնիշխանության հետ կապված վեճն է։

2020թ ստորագրված  փաստաթղթի համաձայն՝ «Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային  գործունեությունը պետք է իրականացվի առանց խոչընդոտների։ Հայաստանի  երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու ընթացքում։

Տրանսպորտային հսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ մարմինները։ Կողմերի համաձայնությամբ կկատարվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի շրջանների հետ կապող նոր ենթակառուցվածքների կառուցումը»։ 

Վերջին կետի շուրջ երկու երկրներից յուրաքանչյուրի մեկնաբանությունը եղել է 2020 թվականից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության ամենակարևոր պատճառը։ 

Հղում անելով այս փաստաթղթին, Ադրբեջանը հայտարարում է, թե պետք է կարողանա հատուկ միջանցքով միանալ Նախիջևանին։ Դա պայմանավորված է նրանով, որ միջանցք բառն ունի  իրավական նշանակություն։

Այսինքն՝ Հայաստանը պետք է 35 կմ երկարությամբ և 5 կմ լայնությամբ տարանցիկ միջանցք տրամադրի ադրբեջանցիներին, ինչը նշանակում է, որ իրավական տեսանկյունից, ընդունող երկրի, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանությունը այս միջանցքի տարածքի նկատմամբ կամ բացակայում է, կամ խիստ սահմանափակ է։

Ըստ այդ սահմանման՝ Ադբեջանը կարող է բեռների, մարդկային և էներգետիկ գծերի ցանկացած տեղաշարժ իրականացնել առանց ընդունող երկրի միջամտության։ Փաստորեն, դա նշանակում է, որ այս միջանցքը, որը գտնվում է Հայաստանի տարածքի ներսում, չի լինելու այս երկրի ինքնիշխանության ներքո։  
Հայաստանում, սակայն, այս կետն այլ կերպ են մեկնաբանում։ Փաշինյանի կառավարությունը կարծում է, որ ճանապարհների ապաշրջափակումը և տարանցիկ երթուղիների ստեղծումը նշանակում է  միջազգային շրջանակներում կիրառվող ավանդական բառակապակցությունը՝ փոխադրման երթուղին։

Իլհամ Ալիևը, Բաքվի պետական հեռուստատեսությամբ ունեցած վերջին ելույթում անդրադարձավ հենց այս հարցին և հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը ոչ մի կերպ չի ընդունի Հայաստանի ինքնիշխանությունն այս միջանցքի նկատմամբ՝ կապված այդ անցումով ենթադրվող տեղափոխվող մարդկանց և բեռների հետ։

Ալիևը նշեց նաև, որ սահմանային, հյուպատոսական և մաքսային օրենքների համաձայն՝ Հայաստանը կարող է մաքսատուրք գանձել այն բեռներից, որոնք տարանցվում են այլ երկրներից Ադրբեջան կամ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիա  կամ Կենտրոնական Ասիա։

Ստեղծված իրավիճակում ոչ միայն բացակայում է երկու երկրների միջև խաղաղ գործընթացի հստակ տեսլականն, այլ վիճելի հարցերի նկատմամբ երկու երկրների քաղաքական իշխանությունների կողմից երբեմն հնչեցվող թշնամական դիրքորոշումներից կարելի է Հարավային Կովկասում լարված շրջանի սպասել։

 

Հեղինակ՝ Մեհդի Սաիֆ Թաբրիզի, կովկասյան տարածաշրջանի հետազոտող 

Աղբյուր՝ Tasnim լրատվական գործակալություն