ՌԴ-ում մեկնաբանել են Երևանի «չհարձակման մասին դաշնագիրը»
https://parstoday.ir/hy/news/armenia-i213216-ՌԴ_ում_մեկնաբանել_են_Երևանի_չհարձակման_մասին_դաշնագիրը
Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն է համարում 2020-2022թթ.-ի ընթացքում կնքված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերսկսումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2024 14:57 Asia/Tehran
  • ՌԴ-ում մեկնաբանել են Երևանի «չհարձակման մասին դաշնագիրը»

Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն է համարում 2020-2022թթ.-ի ընթացքում կնքված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերսկսումը:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով չհարձակման մասին դաշնագրի ստորագրման վերաբերյալ Երևանի առաջարկը:

«Սա Բաքվի և Երևանի հաշտեցման այլընտրանքը չունեցող ճանապարհային քարտեզ է և ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մի շարք կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկություններում որոշակի հետընթաց կա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել, եթե խաղաղության համաձայնագրի ստորագրումն ինչ-ինչ պատճառներով փակուղի մտնի: