ՀՀ ԱԺ–ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i214602-ՀՀ_ԱԺ_ում_մեկ_րոպե_լռությամբ_հարգեցին_Նիկոլայ_Ռիժկովի_հիշատակը
Նիկոլայ Ռիժկովն անձամբ է ղեկավարել Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու, ավերված քաղաքների ու գյուղերի վերականգնման աշխատանքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2024 14:45 Asia/Tehran
  • ՀՀ ԱԺ–ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը

Նիկոլայ Ռիժկովն անձամբ է ղեկավարել Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու, ավերված քաղաքների ու գյուղերի վերականգնման աշխատանքները։

ՀՀ խորհրդարանի պատգամավորներն ու կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հիշատակը:

Նրա հիշատակը հարգելու առաջարկն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Այսօր մենք տխուր լուր ստացանք։ Մահացել է Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովը: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը»,– ասաց նա։

Հիշեցնենք` ռուս պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը մահացել է այսօր` փետրվարի 28-ին, 94 տարեկանում։ Նա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի վերջին նախագահն էր (1985-1991)։

armeniasputnik.am