«Հուսով եմ` կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը». ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին
https://parstoday.ir/hy/news/armenia-i215496-Հուսով_եմ_կշարունակենք_ակտիվ_փոխգործակցությունը_._ՀՀ_նախագահը_շնորհավորել_է_Պուտինին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուսով է, որ ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրվելուց հետո Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն փոխգործակցել մի շարք ոլորտներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2024 13:44 Asia/Tehran
  • «Հուսով եմ` կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը». ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուսով է, որ ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրվելուց հետո Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն փոխգործակցել մի շարք ոլորտներում։

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում։

«Նման պատասխանատու պաշտոնում Ձեր վերընտրվելը թույլ կտա մեզ շարունակել բովանդակալից երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա։ Հուսով եմ, որ կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցությունն ու փոխըմբռնումը»,– գրել է Խաչատուրյանը։

Նա բարօրություն և հետագա հաջողություններ է մաղթել Պուտինին։

Հիշեցնենք` ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևեց երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին:  Վլադիմիր Պուտինը  հաղթել է՝ ստանալով քվեների 87,3 տոկոսը։