ՌԴ Դաշնային խորհուրդը Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարություններից հետո կդիմի ՀՀ ԱԺ-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i217112-ՌԴ_Դաշնային_խորհուրդը_Ալեն_Սիմոնյանի_սկանդալային_հայտարարություններից_հետո_կդիմի_ՀՀ_ԱԺ_ին
ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի Ազգային ժողով՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2024 14:28 Asia/Tehran
  • ՌԴ Դաշնային խորհուրդը Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարություններից հետո կդիմի ՀՀ ԱԺ-ին

ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի Ազգային ժողով՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։

Այդ մասին հայտարարել է Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն լիագումար նիստի ընթացքում։

Ավելի վաղ Իսպանիայում ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ։ Նա նաև հայտարարել էր, որ ՌԴ–ն ներխուժել է Ուկրաինա։

Մատվիենկոն ընդգծել է, որ Մոսկվային և Երևանին կապում է դարավոր բարեկամությունը: Նա ակնկալում է, որ հայ խորհրդարանականները գնահատական կտան նման ելույթին։