ՀՀ–ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական առաջարկները․ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i217188-ՀՀ_ն_ստացել_է_խաղաղության_պայմանագրի_նախագծի_վերաբերյալ_ադրբեջանական_առաջարկները_ԱԳՆ
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2024 14:32 Asia/Tehran
  • ՀՀ–ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական առաջարկները․ ԱԳՆ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները՝ տեքստի 9-րդ խմբագրությունը»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Նշենք, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին պատասխանել էր ապրիլի սկզբին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։