Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում
https://parstoday.ir/hy/news/armenia-i217240-Քաղաքացիները_փակել_են_Երևան_Թբիլիսի_ճանապարհը_Դեբեդ_գյուղի_հատվածում
Լոռու մարզում քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում՝ հաջակցություն տավուշցիների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2024 14:45 Asia/Tehran
  • Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում

Լոռու մարզում քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում՝ հաջակցություն տավուշցիների։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «Ցեղասպանությունը կրկնվում է, եթե չի դատապարտվում», «Ցավը պետք է վերածվի ցասման, մենք մեր երկրում ճորտ չենք լինելու» և այլ գրություններով պաստառներ։

Ճանապարհը փակ է եղել մոտ մեկ ժամ, ինչից հետո ժամանել են ոստիկանության ծառայողներ ու երկար բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Այնուամենայնիվ մասնակիցները դեռ տեղում են և շարունակում են իրենց անհնազանդության ակցիան։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է հանրապետության տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացվում։ Բողոքի ալիքը բարձրացավ նախ Տավուշի մարզում, սակայն կարճ ժամանակ անց հաջակցություն տավուշցիների անհնազանդության ակցիաներ կսկսեցին իրականացվել նաև այլ մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում։