Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի քայլերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i217260-Թավրիզում_գլխավոր_հյուպատոսություն_հիմնելու_Հայաստանի_քայլերը
Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի կառավարությունը նախնական քայլեր է ձեռնարկում Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու ուղղությամբ։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 28, 2024 07:49 Asia/Tehran
  • Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի քայլերը

Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի կառավարությունը նախնական քայլեր է ձեռնարկում Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու ուղղությամբ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը «X» սոցիալական ցանցում գրել է. «Իրանական կողմի հետ զրույցից հետո այսօր Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատել է Թավրիզում հյուպատոսություն բացելու որոշումը։ Նախնական քայլերը շարունակվում են»։

Նշենք, որ 2022 թվականի հոկտեմբերից Հայաստանի Կապան քաղաքում սկսել է աշխատել Իրանի գլխավոր հյուպատոսությունը, և Իրանի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացմամբ՝ փոխադարձ գործողություն է իրականացվելու Հայաստանի կառավարության կողմից։