Ապրիլ 28, 2024 11:55 Asia/Tehran
  • Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը

Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը։ Ակցիան իրականացվում է ի աջակցություն Տավուշի մարզում մոտ 10 օր պայքարող քաղաքացիների։ Հայտնում է «ՀայաՔվեն»։

Քաղաքացիները մեքենաները կանգնեցրել են ճանապարհի կենտրոնում` այդպես անանցանելի դարձնելով այն։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Sputnik.