Մայիս 06, 2024 11:28 Asia/Tehran
  • Երևանում Իրանի մշակույթի խորհրդական․ Պարսից լեզվի ուսուցմամբ և Իրանի  գրավչությունները ներկայացնելով,  պայքարում ենք իրանաֆոբիայի դեմ

Հայաստանում Իրանի մշակույթի խորհրդականն ասել է․ «Հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, մենք փորձում ենք հնարավորինս տարածել պարսկերենը և պայքարել իրանաֆոբիայի դեմ՝ ներկայացնելով երկու երկրների ընդհանրություններն ու գրավչությունները»։

«Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում, Մոհամմադ Ասադին ասել է, որ պետք է ջանքեր գործադրել, որպեսզի Իրան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելանա։ 

Նա ասել է․ «Կարծում եմ բոլորը պետք է այցելեն Իրան, քանի որ տեսնելն ու ճանապարհորդելը լավագույն միջոցն է՝ չեզոքացնելու հակաիրանական քարոզչությունը:

Նա հավելել է․ «ԶԼՄ-ներն ու սոցցանցերը մեծ ազդեցություն ունեն Իրանը ճանաչելու հարցում։ Այս ուղղությամբ, Իրանի մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը  համապատասխան  հարթակներ է ստեղծում՝  իրանաֆոբիայի դեմ պայքարելու համար»։

Ասադին ասել է․ «Որոշ երկրներ,  իրանաֆոբիա տարածելով,  փորձում են Իրանը ներկայացնել որպես ոչ ապահով զբոսաշրջային ուղղություն։ Մենք պարտավոր ենք ցույց տալ հակառակը։ Դրա լավագույն միջոցն ուսանողների ու արվեստի խմբերի փոխայցելություններն են։ Ֆիլմերը և մշակութային և գեղարվեստական ծրագրերը նույնպես  օգնում են պայքարել իրանաֆոբիայի դեմ: Իրանը մեծ հնարավորություններ ունի և պետք է լավագույնս ներկայացվի»։ 

Նրա խոսքով․ «Հայաստանի բնակչությունը երեք միլիոնից էլ քիչ է, բայց այս երկիրը մշակութային և գիտական գործունեության մեծ կարողություններ ունի։ Իմ համար զարմանալի է, որ այս երկիրն աշխատելու մեծ հնարավորություններ է ընձեռում։ Օրինակ՝ իրանական ձեռարվեստը Հայաստանում ներկայացնելու մեծ հնարավորություն կա։ Ուստի այս ուղղությամբ պետք է ավելի շատ աշխատանք տարվի»։

Խոսելով Հայաստանում պարսկերենի ուսուցման մասին, նա ասել է․ «Երևանի Կապույտ մզկիթում անցկացվում են պարսկերենի դասընթացներ։ Այս պահին գործում է 6 խումբ, 4 մակարդակներում՝ տարրական, միջին, խորացված և բարձրակարգ։ Մզկիթի գրադարանում կա 8 հազար  անուն գիրք, որոնք տեղեկատվության մեծ աղբյուր են հետազոտողների և ուսանողների համար։ Երեք ԲՈՒՀ-երում գործում են իրանագիտության ամբիոններ։ Նախկինում Երևանի դպրոցներում ունեինք  պարսկերեն սովորող հազար 700  աշակերտ, 6 ամսում այս թիվը հասել է 3 հազար 300-ի։ Պարսկերենը դասավանդվում է հինգերորդից իներորդ դասարաններում։ Սա բացառիկ հնարավորություն է»։