Մայիս 18, 2024 18:11 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետությունը 50%-ով ավելացնելու է արտահանվող պաշտպանական արտադրանքի արտադրությունը

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության խոսնակն ասել է.-Այս տարի նպատակ է դրվել արտահանվող պաշտպանական արտադրանքի արտադրության ոլորտում նախորդ տարվա համեմատ ունենալ 50 տոկոսանոց աճ։

Գեներալ Ռեզա Թալայինիքը համաժողովում նշել է.- Բարեբախտաբար, մեր ներքին պաշտպանական կարիքները հագեցված են, և մեր  ուշադրությունը կենտրոնացած է արտահանման շուկայի  և երկրի պաշտպանական արդյունաբերությունը գնելու պահանջարկի վրա:

Գեներալ  Թալայինիքի խոսքով, ներկայումս Իրանի պաշտպանության նախարարության հետ համագործակցում են  8 հազար ընկերություններ, այդ թվում՝ գիտելիքահենք ընկերություններ։