Մայիս 06, 2024 12:26 Asia/Tehran
  • Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցի

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը և ճիշտ կլինի մասնակցել ԵԱՏՄ նիստին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը նախատեսված է վաղը` մայիսի 7-ին։

Անդրադառնալով ԵԱՏՄ նիստին Հայաստանի մասնակցությանը` Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը և ճիշտ կլինի մասնակցելը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեռ որոշում չունի և չի կարող ասել` կմասնակցի՞ ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ։

Նա ընդգծել էր, որ ինչպես բոլոր բոլոր որոշումները դա էլ կապված է բազմաթիվ հանգամանքների հետ:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևել է երեք օր՝ մարտի 15–ին, 16–ին և 17–ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ–ի կողմից գրանցված չորս թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: Պուտինը հաղթել է՝ ստանալով քվեների 87,3 տոկոսը։