Մայիս 06, 2024 12:48 Asia/Tehran
  • Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները

Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարություն է արել Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ։

«Ես ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը, ղազախական կողմի առաջարկով, երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ վարելու վերաբերյալ»,- ասել է նա։

Ուղերձում նշվում է այս միջոցառման անցկացման կարևորությունն Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվել է պատմական Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ստեղծեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական սահմանների որոշման սկզբունքները։

«Ես ելնում եմ նրանից, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը»,- ասել է Տոկաևը։ 

Նախօրեին Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ: