Մայիս 07, 2024 15:43 Asia/Tehran
  • Ղազախն  Ադրբեջանի  հանրապետությունն է, իսկ սյունից այս կողմ Հայաստանի Հանրապետությունն է․ Փաշինյան

Տավուշի մարզում այս օրերին իրականացվող սահմանազատումների արդյունքում տեղադրվող սյուները միտված են վերացնելու ադրբեջանական կողմից եկող սպառնալիքները։

Այս մասին մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի տարբեր շրջանակների կողմից վերջերս Հայաստանի համար կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին՝ Փաշինյանը նկատեց, որ դա սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։

«Այդ սպառնալիքը փորձում ենք կառավարել հենց սահմանազատումով։

Սյուները, որ տեղադրվել են Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, նրա մասին են, որ չկա Արևմտյան Ադրբեջան։  Կա Ադրբեջանի հանրապետություն, որը սյունից այն կողմ է։ Ղազախն է  Ադրբեջանի հանրապետություն, իսկ սյունից այս կողմ   Հայաստանի Հանրապետությունն է»,- ասաց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ սյուների տեղադրման գործընթացն իրականացվում է ադրբեջանական կողմի հետ համատեղ որոշմամբ։

 

Պիտակ