Մայիս 10, 2024 17:45 Asia/Tehran
  • ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս

Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝անդրադառնալով անվտանգության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը։

 

«Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության և նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին առաքելության ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը և բարելավել անվտանգությունը մարդկանց համար»,-նշեց նա։   

https://www.armenpress.am/arm/news/1136802.html

Պիտակ